Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Վաղաժամ ալեհերություն. ankakh.com

Վաղաժամ ալեհերություն. ankakh.com

Ինչպե՞ս կարելի է կանխել մազերի վաղաժամ ճերմակումը: Ժամանակից շուտ մազերի ճերմակելը ո՛չ միայն գեղագիտական խնդիր է, այլև ահազանգ, որ գլխի շրջանում չափազանց մեծ քանակությամբ թույներ են կուտակվել:

Ժամանակից շուտ մազերի ճերմակելը կարող է նշանակել, որ օրգանիզմում պղնձի քանակի անբավարարություն կա: Դա օրգանիզմում հանգեցնում է մազերի ճերմակելուն: Ուստի խորհուրդ է տրվում օրական սննդաբաժնի մեջ ներառել պղնձի միկրոտարրով հարուստ մթերքներ, ինչպիսիք են` չրերը, վարսակափաթիլը, բրինձը, բանջարեղենը, շամպինյոնը (ագարիկոն), կակաոն, ավոկադոն, կարտոֆիլն ու ծովամթերքը:

Պղնձի անբավարարության խնդիրը կարելի է լուծել նաև վիտամինային համալիրներով: Համենայն դեպս, ցանկացած վիտամինային կուրս պետք է ընդունել առնվազն մեկ ամիս:

Աղի ավելցուկ

Վաղաժամ ճերմակելուն նպաստում է աղի չարաշահումը: Առաջարկվում է այդ նպատակով հրաժարվել նման մթերքից, հատկապես` ֆրի կարտոֆիլից, պանիրներից ու ընդհանրապես չափավորել կերակրի աղի գործածությունը:

Սեղանի աղը մաքրված է ու բացառապես նատրիումի քլորիդ է պարունակում: Ավելի օգտակար է ընտրություն կատարել ծովաղի օգտին, հնարավորության դեպքում` հիմալայանի, որոնք հարուստ են միկրոտարրերով ու հանքանյութերով:

Լյարդն ու մազապարկերը

Չինական ավանդական բժշկության համաձայն` մազերի առողջությունն ուղիղ կապ ունի լյարդի վիճակի հետ, հետևաբար, եթե մազերի հետ կապված խնդիրներ են առաջանում, ապա պետք է ստուգել նաև լյարդը: Լյարդն ու մազերն անմիջական կապ ունեն վատ սննդի օգտագործման ու բացասական զգացումների հետ:

Ուրեմն, ինչպե՞ս կարելի է կարգի բերել մազերն ու լյարդը:

Առավոտն արժե սկսել մեկ թեյի գդալ զեյթունի ձեթի ու կես կիտրոնի հյութի խառնուրդով, որը պետք է մի բաժակ գոլ ջրով խմել: 30 րոպե անց արդեն կարելի է նախաճաշել: Նման դեղամիջոցը հեշտ է ընդունել. սա օրգանիզմը մաքրելու զորեղ միջոց է:

Արդյունավետ է նաև լյարդի հանգիստ կազմակերպելը: Հայտնի է, որ այդ օրգանը բավական զգայուն է ցրտի հանդեպ, ուստի գիշերը կարելի է աջ կողատակը թեթևակի տաքացնել: Դա կօգնի լյարդին թուլանալ, հետն էլ օրգանիզմը կհանգստանա ու, բնականաբար, կբարելավվի նաև քունը:

Չինական բժշկության մեջ ընդունված կարծիք կա, որ լյարդը վերականգնվում է գիշերը, ուրեմն ընթրիքը պետք է թեթև լինի ու ոչ շատ ուշ: Գիշերը նախընտրությունը պետք է տալ բանջարեղենային խյուսերին, քիչ քանակությամբ ապուրներին կամ էլ պարզապես կարելի է բավարարվել խորոված խնձորով:

Մազերի ճերմակելու դեմ բնական միջոցներ

Գոյություն ունեն գերազանց մթերքներ, որոնք կօգնեն պահպանելու երիտասարդությունն ու մազերի բնական գույնը: Դրանք են`

  • մաղադանոսի հյութը, որը կարելի է խառնել կիտրոնի հյութի հետ` համը բարելավելու նպատակով:
  • գազարը` թարմ կամ մշակված:


Գլխի մերսում

Գիտե՞ք արդյոք, որ գերլարվածությունն ազդում է մաշկի վրա: Տհաճ զգացումները, որ առաջանում են մկաններում, նույն կերպ ազդում են նաև մազերի առողջության վրա: Գլխի մաշկը պետք է լարված չլինի, քանի որ դա դժվարացնում է արյան շրջանառությունը մազարմատներում: Մարդկանց մեծ մասի գլխամաշկը լարված է, ինչն էլ դժվարացնում է արյան շրջանառությունը, ու դրանից խուսափելու համար պետք է ժամանակ առ ժամանակ շրջանաձև շարժումներով մերսում անել: Դա շատ հաճելի զգացում կպատճառի ու արդեն մի քանի րոպեից կզգաք, որ մաշկը բավականին թուլացել ու փափկել է, ինչը կվկայի նաև, որ այդ հատվածում վերականգնվել է արյան շրջանառությունը:

Մանուալ ռեֆլեքսաթերապիա

Մազերի հագեցած գույնի պահպանման համար գոյություն ունի մի հիանալի մեթոդ. մատների վրա հատուկ կետեր կան, որոնք պատասխան են տալիս մազերի երիտասարդության համար: Դրանք տեղակայված են եղունգների շրջանում: Ու մեզնից ընդամենը պահանջվում է ամեն օր մի քանի վարժություն կատարել: Պետք է ձեռքերի եղունգները միացնել իրար, բացառությամբ մեծ մատների, ու դեպի ներս շրջած` տրորել մեկը մյուսով: Բնականաբար, արդյունքը մի քանի ամսից զգալի կլինի, սակայն թվարկված բոլոր խորհուրդների հետ կարելի է էական արդյունքների հասնել:

Կան այլ խնդիրներ, որոնք պետք է հաշվի առնել երիտասարդ տարիքում ճերմակելու դեպքում:

Մազերի վաղաժամ ճերմակելուն կարող են նպաստել սթրեսն ու էմոցիոնալ խանգարումը: Կարևոր է հնարավորինս խուսափել բացասական զգացումներից ու բնական միջոցներով պահպանել նյարդային և արյունատար համակարգերի առողջությունը:

  • Սովորական շամպունները կարող են մազերի համար բավականին ագրեսիվ բաղադրիչներ պարունակել: Ուստի խորհուրդ է տրվում ընտրել բնական ու էկոլոգիական շամպուններ, խուսափել լաքերից, գելերից ու նման միջոցներից:


Մազերի առողջությունն ու երիտասարդությունը պահպանելու համար անհրաժեշտ է բազմակողմանի խնամք ապահովել: Բացի վերը թվարկված խորհուրդներից, տան պայմաններում կարելի է մազերի դիմակներ կիրառել` հինայի կամ կավի գործածմամբ, որոնք մազերը հագեցնում են հանքանյութերով ու վիտամիններով`դարձնելով դրանք ուժեղ ու փայլուն:

 

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. varezhka.livejournal.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ